«Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսը քննադատել է իր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի մարտավարությունը «Տոտտենհեմի» դեմ խաղի համար։
Անցած տուրում «Վեստ Հեմը» 2:0 հաշվով պարտվեց իր հարևան «Տոտտենհեմին»՝ ամբողջ հանդիպման ընթացքում կատարելով ընդամենը վեց հարված, որոնցից՝ մեկը՝ դարպասին:
Ըստ Ռայսի՝ Մոյեսը սխալվել է 5-3-2 դասավորությամբ խաղին դուրս գալով, ինչի պատճառով առջևում գործող Մայքլ Անտոնիոն ու Ջարոդ Բոուենը կտրվել էին մնացած թիմից։
«Հնարավոր է, երբ խաղում ես հինգ պաշտպանով և երեք կիսապաշտպանով, ինչպես մենք արեցինք այսօր, հարձակվողներն իրենց փոքր-ինչ մեկուսացված զգան, երբ գնդակը հասնում է նրանց՝ նրանց շրջապատում շատ մարդ չկա, նրանք բավարար աջակցություն չեն ստանում», – Ռայսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։