«Ռեալ Մադրիդը» «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին գնելու նոր փորձ կանի, երբ հունվարին վերաբացվի տրանսֆերային պատուհանը:
Այս ամռանը «Ռեալը» «Տոտտենհեմի» կիսպաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերն ավարտին հասցրեց պատուհանի վերջին օրերին և ժամանակ չեղավ Սուարեսի հարցով բանակցություններ սկսելու համար:
Սակայն բաժանվելով Գոնսալո Իգուայինից և Խոսե Կալեխոնից, «Ռեալը» հարձակվողի կարիք ունի: Դրա համար, ինչպես հայտնում է Marca-ն, իսպանական գրանդը կհրավիրի Լուիս Սուարեսին, ով այնքան էլ երջանիկ չէ «Լիվերպուլում»:
Ավելացնենք, որ ըստ անգլիական թերթերի, հունվարին Սուարեսին գնելու փորձ կանի նաև «Արսենալը»: