«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ 2011թ-ին, երբ նա մարզում էր «Տոտտենհեմը», փորձել է գնել Լուիս Սուարեսին:
Ռեդնապի խոսքերով, լոնդոնյան ակումբը ստիպված եղավ հրաժարվել Սուարեսին գնելու մտքից, երբ «Այաքսն» իր ֆուտբոլիստի համար պահանջեց ուռճացված գումար:
-Չնայած իմ կարիերայում պատահած տարբեր իրադարձություններին, միակ դեպքը, որի համար ամենից շատն եմ զղջում իմ մարզչական կարիերայում, դա այն է, որ չգնեցի Լուիս Սուարեսին «Տոտտենհեմի» համար, երբ այդ հնարավորությունն ունեի: «Դու պետք է վերցնես նրան, Հարի, նա մեծ ֆուտբոլիստ է»,- ասեց ինձ Ռուդ Գուլիտը:
Ես մոտ էի գործարքի իրականացմանը, երբ «Այաքսը» բարձրացրեց պահանջվող գումարը: Արդյունքում նա 22,8 մլն ֆունտով տեղափոխվեց «Լիվերպուլ»: Մենք չէինք կարող վճարել այդպիսի գումար,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Հարին նաև պատմել է, որ 2009թ-ին «Արսենալի» նախկին ավագ Պատրիկ Վիեյրան շատ մոտ էր «Տոտտենհեմ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին որոշեց մնալ «Ինտերում», և ադեն 2010թ-ի հունվարին ուղևորվեց «Մանչեսթեր Սիթի»: