Դարպասապահ Խոսե Ռեյնան հայտնել է, որ հիասթափված չէ «Լիվերպուլ» վերադառնալու պատճառով, այլ, ընդհակառակը, ուրախ է:
Հիշեցնենք, որ «Նապոլիում» վարձավճարով անցկացրած մրցաշրջանից հետո Ռեյնան ստիպված էր վերադառնալ «Էնֆիլդ», քանի որ իտալական ակումբը չցանկացավ գնել 31-ամյա իսպանացու ամբողջական տրանսֆերային իրավունքները:
Ռեյնան այն 33 ֆուտբոլիստների թվում է, որոնց հետ Բրենդան Ռոջերսը կիրակի օրը կմեկնի մինչմրցաշրջանային շրջագայության: Խոսեն ուրախ է, որ կրկին կմարզվի «Լիվերպուլի» հետ:
-Ես իսկապես ուրախ եմ, քանի որ այս մարդիկ ինձ շատ լավ են ընդունում,- ասել է Ռեյնան: Marca