«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով վերջին շաբաթներում արժանացել է կոշտ քննադատության երկրպագուների և մամուլի կողմից, իր մեթոդների համար ևս մեկ հակառակորդ է ձեռք բերել՝ ի դեմս «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի:
Մանչինին հայտնել է, որ չի վախենում քննադատել և նկատողություն անել իր ֆուտբոլիստներին, ի տարբերություն Վենգերին, ով անգամ անհաջողության դեպքում աջակցում է ֆուտբոլիստներին:
Մանչինին կարծում է, որ իր այդ արարքով Վենգերը որոշում է թիմի հաղթանակի մոտիվացիան և գցում է մարտական ոգին:
-Ես Արսեն Վենգերը չեմ: Ես ցանկանում եմ հաղթել: Սա է տարբերությունը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա պատասխանատվություն վերցնել: Դրա շնորհիվ դու կարող ես առաջընթաց գրանցել:
Ֆուտբոլիստը չի կարող աճել, եթե իր մարզիչը ասում է, «Մի՛ մտածի, դու սխա՞լ ես գործել, դա ոչինի չի նշանակում»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: