«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ հենց ինքն է որոշում կայացրել վաճառել Մարիո Բալոտելլիին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ամբողջ ընթացքում չէին դադարում լուրերն այն մասին, որ Մարիոն հեռանում է «Սիթիից»: Եվ արդեն երեկ Մարիոն տեղափոխվեց «Միլան» 19 մլն ֆունտով, որն իտալական ակումբը վճարելու է մի քանի տարվա ընթացքում:
Մանչինին անընդհատ պնդում էր, որ հարձակվողը մնում է «Սիթիում» և շարունակելու է հանդես գալ «քաղաքայինների» կազմում: Սակայն այս շաբաթ Մանչինին փոխեց որոշումը և ամեն դեպքում թույլ տվեց Բալոտելլիին վերադառնալ հայրենիք:
-Սա միայն իմ որոշումն էր, որն ինձ դժվար տրվեց: Մեկ շաբաթ առաջ Մարիոյի հեռանալը անհնարին էր, որովհետև ոչ մի առաջարկ չէինք ստացել: Մինչդեռ վերջին երեք օրերին մեզ հետ բանակցություններ վարեց «Միլանը» և արդյունքում առաջարկ արվեց:
Կարծում ենք՝ այս տրանսֆերը ձեռնտու էր երկու կողմերին էլ: Մարիոյի համար սա հնարավորություն է վերադառնալու հայրենիք և խաղալու «Միլանի» պես բարձրակարգ ակումբում: Մենք էլ հետ ստացանք այն գումարի մի մասը, որն այս ընթացքում վատնել ենք Մարիոյի վրա,- ասել է Մանչինին ESPN-ին: