Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից, որի մեջ մեղադրում է գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Ղեկավարները իտալացի մասնագետի առաջ պահանջ են դրել բարելավել արդյունքները: Այն չկատարելու չդեպքում Մանչինին դեկտեմբերի վերջին կլքի ակումբը: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
«Նյուքասլի», «Ռեդինգի» և «Սանդերլենդի» հետ հանդիպումները ճակատագրական կլինեն Ռոբերտո Մանչինիի համար: «Սիթին» պարտավոր է արագ առաջ անցնել հիմնական մրցակից «Մանչեսթեր Յունայթեդից»: