Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ռոբերտո Մանչինիին:
Այն, որ Մանչինին չի կարողանա պահպանել իր տեղը «Սիթիում», խոսվում էր Անգլիայի գավաթի եզրափակչում «Ուիգանին» պարտվելուց հետո: Բացի դա, «քաղաքայինները» ընթացիկ մրցաշրջանում չկարողացան պահել չեմպիոնական տիտղոսը, որն առաջնության ավարտից մի քանի տուր առաջ զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը ծանր է եղել ակումբի նախագահ Հալդուն ալ-Մուբարաքի համար: Նշվում է Մանչինիի ձեռքբերումները և այն, որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ ոչ մի նպատակին հասնել, բացառությամն Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելը:
Մանչինին «Սիթի» տեղափոխվեց 2009 թվականին՝ իտալական «Ինտերից»: Պայմանագիրը 3.5 տարվա համար էր: Իտալացի մարզչի ղեկավարությամբ «Սիթին» 1968թ-ից հետո առաջին անգամ հաղթեց Պրեմիեր լիգայում:
Առաջնության վերջին խաղերում և ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի ժամանակ «Սիթիի» մարզչի ժամանակավոր պաշտոնը կզբաղեցնի Մանչինիի օգնական Բրայան Կիդը: Թիմի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն համարվում է Մանուել Պելեգրինին, ով ներկա պահին մարզում է «Մալագան»: