«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոստովանել է, որ ցանկանում է շարունակել հաղթել մրցանակներ իր նոր ակումբի հետ միասին:
«Ուիգանում» իր աշխատանքն իսպանացի մասնագետն ավարտեց Անգլիայի գավաթի եզրափակչում սենսացիոն հաղթանակով: Հիմա Մարտինեսը հույս ունի, որ իրեն կհաջողվի «Գուդիսոն Պարկում» շարունակել սկսածը:
-Մրցանակներ հաղթելը հետաքրքիր զգացողություն է: Ես իսկապես կարծում եմ, որ մենք կշարունակենք դա այստեղ անել:
«Էվերթոնում», պատմություն և ավանդույթներ ունեցող ակումբում, դա պետք է մեր ԴՆԹ-ի մասը կազմի: Մենք բոլորս գիտենք, որքան դժվար է մրցանակ հաղթելը, բայց կարևոր է նման նպատակներ դնելը,- հայտնել է Մարտինեսն «Էվերթոնի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում: