«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելը ապաքինվում է և հույս ունի շարք վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը և օգնել իր թիմին տիտղոս նվաճել:
Վերջերս «Աստոն Վիլլայի» հետ կայացած խաղում Ռոդվելը նորից ծնկատակի ջիլի վնասվածք ստացավ: Դեռ հայտնի չէ, թե ինչքան կտևի նրա վերականգնումը, սակայն անձամբ Ջեքը տրամադրված է օգնել իր թիմին Անգլիայի գավաթում և Պրեմիեր Լիգայի վերջին խաղերում:
-Չեմ ուզում գայթակղել ճակատագրին, սակայն հույս ունեմ շարք վերադառնալ մի քանի շաբաթից: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել մեր երկրպագուներին, որոնք աջակցում են ինձ և այս կերպ բարձրացնում տրամադրությունս:
Հուսամ՝ կկարողանամ կատարել իմ դերը մրցաշրջանի մնացած հատվածում և օգնել թիմին տիտղոս նվաճել,- հայտնել է Ռոդվելը «քաղաքայինների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով ընթացիկ մրցաշրջանում Ռոդվելն ընդամենը 11 հանդիպման է մասնակցել: