«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բացառել է դարպասապահ Պեպե Ռեյնայի վերադարձը «Էնֆիլդ»:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին վարձավճարով հանդես է գալիս «Նապոլիում», սակայն Ռեյնան դեռ երկու տարվա պայմանագիր ունի մերսիսայդյան ակումբի հետ:
Փետրվարի սկզբին Ռեյնան հայտնեց, որ ամռանը, երբ լրանա վարձակալության պայմանագիրը, նա կվերադառնա «Լիվերպուլ», որպեզի քննարկի իր ապագայի հետ կապված հարցերը: Սակայն ակնհայտ է, որ Պեպեն «Էնֆիլդում» չի մնա:
-Չէ որ նա արդեն հրաժեշտի նամակ է գրել, այդպես չէ՞: Ես զարմացած էի, որ վարձակալությամբ տեղափոխվող ֆուտբոլիստը նամակ է գրում: Ես կարծում էի, որ նա կվերադառնա, սակայն «Նապոլի» տեղափոխվելուց առաջ Պեպեն պարզ հասկացրեց, որ մտադիր չէ այլևս վերադառնալ «Լիվերպուլ»,- ասել է Ռոջերսը: The Telegraph