«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս է հայտնել, որ Լուիս Սուարեսը չի հետևի Տորեսին և կմնա ակումբում: Անցած հունվարին 50 մլն ֆունտի դիմաց թիմը լքեց Ֆերնանդո Տորեսը: Այժմ կարելի է ասել, որ ի դեմս Սուարեսի «կարմիրներ»-ն ունեն Տորեսին արժանի փոխարինող: Ռոջերսը նշել է, որ կանի ամեն ինչ իր ռմբարկույին «Էնֆիլդ»-ում պահելու համար:
-Մեծ ֆուտբոլսիտները տեղափոխվում են մեծ ակումբ, դա եղել է առաջ և կլինի ապագայում: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք պետք է հրավիրենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն Լուիսին, ինչի շնորհիվ մենք առաջ կշարժվենք:
Ես հանգիստ վերաբերվեցի այն փաստին, որ Սուարեսի համար անցած ամառ թիմը լքելու հնարավորություն ստեղծվեց: Նրա համար վատ ժամանակներ էին. թիմը նոր մարզիչ ուներ: Լուիսը կարող էր օգտագործել այդ հնարավորությունը, սակայն երկար խոսակցությունից հետո նա որոշեց մնալ,- ասել է Ռոջերսը: The Sun