Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Ռուդ Գուլիտը քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկի պաշտպանական խաղը։
Այս մրցաշրջանում Վան Դեյկն ու ամբողջ «Լիվերպուլը» մեծ դժվարություններ ունեն: Վերլուծելով իր հայրենակցի պաշտպանական գործողությունները՝ Գուլիտը մատնանշում է այն ոճը, որով Վիրջիլը հանդիպում է հակառակորդներին։
«Վան Դեյկը չմշկողի պես ձեռքերը դնում է մեջքի հետևում և ծալում է ծնկները, ինչպես արագ սահքի ժամանակ»:
«Նրա մարմինը թեքվում է առաջ: Նա մի տեսակ ծնկի է գալիս իր շարժումների մեջ՝ ձեռքերը պահելով մեջքի հետևում, որպեսզի խուսափի ձեռքով խաղից, երբ հարձակվողը հարվածում է»:
«Իմ կարծիքով, դա չափազանց պարզ է: Եվ դա ծիծաղելի է թվում», – Գուլիտը մեջբերում է Daily Mirror-ը: