ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է «Բավարիային» պատժել՝ Չեմպիոնների Լիգայում «Արսենալի» դեմ խաղի ժամանակ գերմանական ակումբի երկրպագուների պարզած սադրիչ պաստառի համար:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այդ պաստառն ուղղված էր «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլին և ուներ հոմոֆոբ բնույթ: Պաստառի վրա գրված էր «Gay Gunners» (համասեռամոլ «զինագործներ»):
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչն երեկվա խաղից հետո հայտնել է, որ կարգապահական կոմիտեն արդեն քննում է այդ գործը: