Լիգայի գավաթի եզրափակչում «Սանդերլենդի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ իրենք ցանկանում են ընթացիկ մրցաշրջանում նվաճել բոլոր տիտղոսները:
Հենց ֆրանսիացի կիսապաշտպանը դարձավ «քաղաքայինների» հաղթական գոլի հեղինակը: Այժմ Նասրին և իր խաղընկերները կփորձեն հաղթել մյուս երեք առաջնություններում:
-Ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ ակումբի համար: Նախկինում ես «Ուեմբլիում» երկու անգամ պարտվել եմ եզրափակչում, ուստի այսօր շատ կարևոր էր հաղթելը:
Մենք վստահ էինք մեր ուժերի վրա: Մենք միմյանց ասեցինք, որ պետք է պահենք հանգստությունը և խաղանք բարձր տեմպով: Ընթացիկ մրցաշրջանում մենք ցանկանում ենք հաղթել բոլոր առաջնություններում: Մենք շարունակում ենք պայքարը Պրեմիեր Լիգայում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում,- Նասրիի խոսքերն է մեջբերում BBC-ն: