Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի վերջին խաղում հանդիպեցին «Սանդերլենդը» և «Ստոկ Սիթին»:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի իռլանդացի հարձակվող Ջոնաթան Ուոլթերսը: Հետապնդողի դիրքում հայտնված «Սանդերլենդը» 34-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով: Կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Քրեյգ Գարդները:
Մեկ ֆուտբոլիստ պակաս ունեցող «Սանդերլենդը» կարողացավ խուսափել պարտությունից: 63-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջոն Օ’Շին:
Այս խաղից հետո «Սանդերլենդը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնական::
Գոլեր. Ուոլթերս՝ 9ր, Օ’Շի՝63ր
Հեռացում. Գարդներ՝ 34ր