«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Պանատինայկոսի» կիսապաշտպան Խարիս Մավրիասին ձեռք բերելու մասին: «Կատուների» համար գործարքն արժեցել է 3 մլն ֆունտ:
Հաջող բուժզննում անցնելուց հետո 19-ամյա հույնը «Սանդերլենդի» հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել: Մավրիասը դարձավ «Սանդերլենդի» արդեն 11-րդ նորեկը:
Հատկանշական է, որ Խարիսը Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է 2010թ-ին, երբ ընդամենը 16 տարեկան էր և դարձել է երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է այդ մրցաշարին: