Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Սանդերլենդը» համաձայնության է եկել թուրքական «Բուրսասպորի» հետ կիսապաշտպան Ալֆրեդ Ն’Դիայեին ձեռք բերելու համար: Տրանսֆերի արժեքը կկազմի 4 մլն եվրո (3.2 մլն ֆունտ):
«Սև կատուները» դիմել էին իրենց թուրք գործընկերներին անցած շաբաթ, սակայն առաջին առաջարկը մերժվել էր: Մինչդեռ այժմ «Բուրսասպորին» բավարարում է 4 մլն եվրոն: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը շուտով կմեկնի Անգլիա բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու նպատակով:
22-ամյա Ալֆրեդը բավականին լավ է հանդես գալիս «Բուրսասպորում» և արդեն հասցրել է գրավել եվրոպական ակումբների ուշադրությունը: