Այս շաբաթը ճակատագրական եղավ Պրեմիեր Լիգայի երկու մարզիչների համար: «Չելսին» հեռացրեց Ռոբերտո Դի Մատեոյին, իսկ «Քուինս Պարկ Ռեյնջերսը»՝ Մարկ Հյուզին:
Երեկ «Վեստ Բրոմվիչից» կրած 2:4 հաշվով պարտությունից հետո թերթերը գրում էին նաև Մարտին Օ’Նիլի հեռանալու մասին:
Սակայն, ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Սանդերլենդի» ղեկավարությունը հերքել է այդ լուրերը: Օ’Նիլը կշարունակի աշխատել և հաջորդ շաբաթ կնշի իր մեկ տարին «Ստեդիում օֆ Լայթում»:
Նաև հայտնի է դարձել, որ Օ’Նիլը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և քննարկել թիմի վիճակը Պրեմիեր Լիգայում: