«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը մտադիր է հունվարին ուժեղացնել կազմը: Մասնագետը կարծում է, որ միայն տրանսֆերային ակտիվ քաղաքականությունը կօգնի թիմին այս դժվարին իրավիճակում:
Ընթացիկ առաջնությունում «Սանդերլենդի» գործերն այնքան էլ հաջող չեն: 18-րդ տուրից հետո նրանք 15-րդ հորիզոնականում են: «Սանդերլենդը» այն երեք ակումբներից է, որը խփել է 20-ից պակաս գնդակ: Այս իրավիճակում զարմանալի չէ, որ Օ’Նիլը մտածում է հունվարին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին:
-Հունվարը միակ հնարավորությունն է` ուժեղացնելու թիմը: Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մենք էլ ոչինչ անել չենք կարողանա: Պետք է օգտագործենք սա,- ասել է գլխավոր մարզիչը: Goal