Պատրիկ Վիեյրան գլխավորում է այն թեկնածուների ցուցակը, ովքեր «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող են փոխարինել Դիկ Ադվոկատին։
Հոլանդացի մասնագետի թիմն առայժմ Պրեմիեր Լիգայում ամենաանհույս վիճակում գտնվողն է։ Առաջնության մեկնարկային 7 տուրերից հետո «սև կատուները» վաստակած 2 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Սանդերլենդի» ղեկավար Էլլիս Շորտը լրջորեն մտածում է Ադվոկատից բաժանվելու մասին և պատրաստ է այդ պաշտոնը վստահել Վիեյրային, ում ծառայություններով հետաքրքրված էր դեռ ամռանը։
«Արսենալի» նախկին ավագին այլընտրանք Շորտը տեսնում է «Բյորնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչին։ Ավելացնենք, որ այս պահին Վիեյրան աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի հետ։