«Սանդերլենդը» պատրաստակամություն է հայտնել լսելու իր հարձակվող Ստեֆան Սեսենյոնի հետ կապված առաջարկները: Այս մասին հայտնում է Shields Gazette-ը:
Վերջին շաբաթների ընթացքում 29-ամյա բենինցուն ակտիվորեն կապում են ֆրանսիական և չինական ակումբների հետ: Լուրերի համաձայն, Ստեֆանն այնքան էլ գոհ չէ «կատուների» մարզիչ Պաոլո Դի Կանիոյից:
Աղբյուրի համաձայն, «Սանդերլենդը» չի պատրաստվում պահել Սեսենյոնին և պատրաստ կլինի նրան բաց թողնել, եթե համապատասխան փոխհատուցում ստանա:
2001 թվականին «կատուները» ձեռք են բերել Ստեֆանին «ՊՍԺ»-ից` 6 մլն ֆունտի դիմաց: Այս անգամ նրանք, ամենաքիչը, կցանկանան վերադարձնել այդ գումարը: Լուրերի համաձայն, Սեսենյոնը նախընտրում է վերադառնալ Ֆրանսիա: