• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սանդերլենդը» փոխել է իր ողջ մարզչական շտաբը

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն իր հետ «Սթեյդիում օֆ Լայթ» է բերել օգնականների մի ողջ խումբ:

44-ամյա Դի Կանիոյի մարզչական շատաբը համալրել է Ֆաբրիսիո Պիկկարետան, ով կդառնա Պաոլոի աջ ձեռքը: Դոմինիկո Դոարդոն կաշխատի դարպասապահների հետ, իսկ Ջուլիո Վիսկարդոն կաշխատի որպես ֆիզիոթերապևտ և մասաժիստ:

Նշենք, որ իտալական այս քառյակը 2011թ-ից մինչ 2013թ-ի փետրվարը աշխատում էր «Սուիդոն Թաունում», իսկ 47-ամյա Պիկկարետան անգամ մեկ հաղթական խաղ է անցկացրել որպես գլխավոր մարզիչ:

Նախկին մարզիչ Մարտին Օ’Նիլի հետ ակումբը լքել են նրա օգնականներ Սթիվ Ուոտֆորդը, Սթիվ Գապպին, Ջիմ Հենրին և Սիմուս Մակդոնաֆը:

-Ես մարզիչ եմ՝ ուսուցիչ խաղադաշտում և ոչ թե կառավարիչ: Դրա համար իմ պաշտոնը կոչվում է «գլխավոր մարզիչ»: Ես այստեղ չեմ, որ հեղափոխություն անեմ: Սակայն մեզ մոտ հանգիստ չի լինի: Մենք պետք է աշխատենք:

Կարող եմ ասել է, որ սիրում եմ, երբ իմ թիմը հանդես է գալիս 4-4-2 սխեմայով,- ասել է Դի Կանիոն: Sky Sports