Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդի» երրորդ ձեռքբերումը դարձավ «Ալմերիայի» դարպասապահ Օսկար Ուստարին: Այս մասին հաղորդում է «սև կատուների» պաշտոնական կայքը:
Փաստաթղթային ողջ հարցերն ավարտելուց հետո 27-ամյա Ուստարին ստորագրել է պայմանագիր, որով «Սանդերլենդում» կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում Գուս Պոյետն արդեն գնել է Մարկոս Ալոնսոյին և Սանտիագո Վերգինիին:
Արժե նշել, որ Օսկարն Արգետնիայի ազգային հավաքականում հանդես գալու փորձ ունի: