Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա միակ հանդիպումը տեղի ունեցավ «Սուրբ Մարիամի» մարզադաշտում: «Սաութհեմպտոնը» սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Էվերթոնին»:
«Սաութհեմպտոնը», որը օրեր առաջ գլխավորեց Մաուրիսիո Պոչետինոն, կարողացավ արժանիորեն պայքարել մերսիսայդցիների դեմ: Մի շարք ցուցանիշներով դաշտի տերերը անգամ առաջ էին «Էվերթոնից»: Խաղն ունեցավ խաղաղ ելք՝ 0:0:
Այս խաղից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություն տեղի չունեցավ և «Էվերթոնը» վաստակած 38 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում: