Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։
«Կարմիրներն» առանց որևէ լուրջ դժվարության հաղթանակ տարան «սրբերի» նկատմամբ՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ալեքս Մաքարթիի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 54 միավորով վերադարձավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆիրմինո՝ 6ր, Սալահ՝ 42ր։