Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Ռոնալդ Կումանի սաները սեփական հարկի տակ ջախջախեցին «սև կատուներին»: Դուբլի հեղինակ դարձավ Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Գրացիանո Պելեն: «Սրբերից» մեկական անգամ էլ աչքի ընկան Ջեք Քորքը, Վիկտոր Վանյաման, Դուշան Տադիչը և Սադիո Մանեն: Խաղում գրանցվեց նաև երկու ինքնագոլ:
Այս հաղթանակից հետո «սրբերը»՝ վաստակած 16 միավորով կշարունակեն զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Վերգինի՝ 12ր (ինքն.), Պելե՝ 18ր, 69ր, Քորք՝ 37ր, Բրիդկատ՝ 63ր, Տադիչ՝ 78ր, Վանյամա՝ 79ր, Մանե՝ 86ր: