«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինին գնելու մասին։ Գործարքն արեժեցել է 4 մլն ֆունտ։
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Չարլին դարձավ 18 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական։ Թվում էր, թե Չեմպիոնշիփ տեղափոխվելուց հետո Օսթինը կփոխի ակումբը, սակայն 26-ամյա հարձակվողը բարձրագույն դիվիզիոն վերադարձավ միայն այժմ։
4.5 տարվա պայմանագիր ստորագրելով Չարլին միացավ Ռոնալդ Կումանի թիմին։ Իր նոր թիմում նա նորամուտը կնշի հաջորդ շաբաթ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
-Այս գործարքով մենք ցանկանում են ցույց տալ, որ մտադիր ենք առաջ գնալ և պայքարել բարձր տեղերի համար-, ասել է «Սաութհեմպտոնի» գործադիր տնօրեն Լես Ռիդը։