«Սաութհեմպտոնը» հայտարարել է, որ մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի Ռուբեն Սելեսը:
Սելեսը միացավ «Սաութհեմպտոնին» միայն անցած ամառ և գլխավոր թիմը ստանձնեց նոյեմբերին՝ Ռալֆ Հասենհյուտլի պաշտոնանկությունից հետո:
Փետրվարին Ռուբենին կրկին վստահվեց գլխավորել «սրբերի» առաջին թիմը, ինչը պայմանավորված էր Նաթան Ջոնսի հեռացմամբ։
Ջոնսին որպես «Սաութհեմպտոնի» մշտական մարզիչ պետք է փոխարիներ Ջեսսի Մարշը, սակայն ամերիկացի մասնագետի հետ բանակցությունները վերջին պահին ձախողվեցին։
Ի վերջո Սեյնթ Մերիսի ակումբը որոշեց այլ տարբերակ չփնտրել, այլ պահել Սելեսին։ 39 ամյա իսպանացին, ով նախկինում աշխատել է Ռուսաստանում, Ադրբեջանում, Հունաստանում և Դանիայում, կմարզի «սրբերին» 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածում։