Այսօր «Լիվերպուլն» ընկերական խաղ անցկացրեց շոտլանդական «Սելթիկի» հետ:
Մերսիսայդցիները նվազագույն հաշվով զիջեցին այս խաղում: Միակ գնդակը 12-րդ րոպեին խփեց Ամիդո Բալդեն՝ 1:0:
Այս խաղով «Լիվերպուլն» ավարտեց իր մինչմրցաշրջանային հանդիպումները: Հաջորդ խաղը Պրեմիեր Լիգայի առաջին տուրում է: «Կարմիրները» սեփական հարկի տակ կընդունեն «Ստոկ Սիթիին»:
Գոլ․ Բալդե՝ 12ր