«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը խոստացել է օգնել իր ակումբակից Լուիս Սուարեսին՝ դառնալու Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
Սուարեսն այս պահին խփել է արդեն 18 գնդակ: Այս ցուցանիշով նա զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին, որը մեկ գնդակ ավել է խփել:
Առաջնության ավարտին դեռ 3 ամիս կա, և Սթարիջը հավատում է, որ Սուարեսին կհաջողվի շրջանցել վան Պերսիին և ստանալ Պրեմիեր Լիգայի «Ոսկե գնդակը»:
-Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե նա ինչու չի կարող դառնալ լավագույն ռմբարկու: Մրցաշրջանի ավարտին մնում է 11 հանդիպում, և ես վստահ եմ, որ նա ի վիճակի է դա անել:
Ես կփորձեմ նրան օգնել և ստեղծել ավելի շատ գոլային պահեր,- հայտնել է Սթարիջը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ