Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ «Լիվերպուլն» առանց Չեմպիոններ Լիգայի այլևս այն ակումբը չէ, ինչ առաջ էր, և այժմ «կարմիրների» համար շատ ավելի դժվար է թոփ մակարդակի ֆուտբոլիստներ գնելը:
Արդեն մի քանի տարի է, ինչ «Լիվերպուլը» չի մասնակցում Չեմպիոնների Լիգային, իսկ այս տարի մերսիսայդցիներն ընդհանրապես չեն մասնակցի եվրոգավաթներին:
-Հաշվի առնելով, որ ինձ այստեղ մնացել է մեկ կամ մի քանի տարի, ես պետք է այդ ժամանակը մաքսիմալ արդյունավետ օգտագործեմ: Ես պետք է օգնեմ, որ հայտնվենք Չեմպիոնների Լիգայում: Սա իմ անձնական առաջադրանքն է:
Մենք պետք է վերադառնանք ուժեղագույն քառյակ: Չեմպիոնների Լիգայում ֆուտբոլիստները լավագույն կողմերով են հանդես գալիս, քանի որ նրանց հետևում է ողջ Եվրոպան,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: