Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ ցանկանում է վերականգնել վերջին տարիների բաց թողածը ազգային հավաքականի կազմում:
Ինչպես հայտնի է, անգլացին արդեր երկար ժամանակ է, ինչ հաջողություն չի հասել մայրցամաքային և աշխարհի առաջնություններում: Անգլիացիները վերջին անգամ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ 1996 թվականին:
Ջերարդի խոսքերով Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը լավ հնարավորություն է հավաքականի համար՝ ուրախացնելու իր երկրպագուներին: Անձամբ Սթիվենն էլ հիանալի հնարավորություն կունենա ապացուցելու, որ առաջվա պես համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը:
-Մի կողմից հնարավորություն ունենք մրցելու աշխարհի լավագույն թիմերի և խաղացողների դեմ: Մյուս կողմից հնարավորություն կա դառնալու հերոս հավաքականի մարզաշապիկով, որը նախկինում երբեք չեմ զգացել:
Իհարկե, երազում եմ այդ մասին: Վստահ եմ, որ յուրաքանչյուրն էլ այդ մասին երազում է: Ամեն դեպքում 11 մետրանոցների շարքը քառորդ եզրափակչում մի քիչ այն չէ:
Ինքս էլ չեմ զգում, որ ամեն հնարավորն եմ արել Աշխարհի առաջնություններին: Չեմ կարծում, որ որևիցե մեկը կարող է հակառակն ասել:
Դրա համար միշտ պատասխանատվության մի մասն ինձ վրա եմ վերցնում: Դու չես կարող մեղքը բարդել մեկ ուրիշի վրա, պետք է տքնաջան աշխատես, իսկ հետո կատարես այն,- հայտնել է Ջերարդը: Sky Sports