«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր թիմակից Լուիս Սուարեսը երբեք չի բավարարվում ձեռք բերածով, ինչի շնորհիվ է աշխարհի լավագույն ռմբարկուներից մեկն է:
Ջերարդի խոսքերով, ուրուգվայցի հարձակվողը մշտապես մտածում է այն մասին, թե ինչպես լավացնի իր խաղը:
-Լուիսը մեքենա է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր խաղից հետո մտածում են ոչ թե իրենց խփած գոլերի, այլ այն գոլային պահերի, որոնք չկարողացան գոլի վերածել:
Ահա թե ինչու է նա այդքան լավը: Նա կարողանում է ընդունել իր սխալը: Դա միայն լավագույններին է բնորոշ,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: