«Մանչեսթեր Սիթիի» այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց ազգային հավաքականների հետ մասնակցել են աշխարհի առաջնությանը, բաց կթողնեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկը:
Արգետինացիներ Պաբլո Սաբալետան, Մարտին Դեմիկելիսը և Սերխիո Ագուերոն մասնակցել են հուլիսի 13-ին կայացած եզրափակչին, իսկ Ֆերնանդինյոն մեկ օր առաջ իր թիմին օգնել է նվաճել բրոնզե մեդալը:
Ակնհայտ է, որ լավագույն մարզավիճակում գտնվելու համար այս ֆուտբոլիստներին ժամանակ է անհրաժեշտ, ուստի նրանք բաց կթողնեն մրցաշրջանի մեկնարկը: The Telegraph