«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները բախում են ունեցել «Արսենալի» մարզչական շտաբի անդամի հետ Էմիրեյթսում կրած պարտությունից հետո:
«Սիթիի» ֆուտբոլիստները հիասթափված լքել են Էմիրեյթս խաղադաշտը՝ կիրակի օրը կայացած Պրեմիեր լիգայի խաղում միակ գոլը բաց թողնելուց հետո:
Թունելի մոտ «Սիթիի» պաշտպան Քայլ Ուոլկերը հրաժարվեց սեղմել «Արսենալի» ստանդարտների մարզիչ Նիկոլաս Հովերի ձեռքը, ով երկու տարի անցկացրեց «Սիթիի» հետ նույն պաշտոնում, նախքան 2021 թվականին «զինագործներին» միանալը:
Կրքերն ավելի սրվեցին, երբ Էրլինգ Հոլանդը աջակցեց իր թիմակցին: Միայն անձնակազմի և անվտանգության ծառայության միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդարումից։
«Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ոչինչ չեմ ասի: Նրանք (Արսենալը) գիտեն պատճառը»,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։