«Մանչեսթեր Սիթին» թույլտվություն է խնդրել ընդլայնել Էթիհադ մարզադաշտը մինչև 60,000 նստատեղ:
Էթիհադը ներկայումս ունի 53,400 հանդիսատեսի տարողություն, սակայն «Սիթին» ցանկանում է ավելացնել մոտ 7000 նստատեղ Հյուսիսային տրիբունաի վերանորոգման միջոցով:
300 միլիոն ֆունտ արժողությամբ նախագիծը հաջողությամբ անցել է տեղի բնակիչների և ակումբի երկրպագուների հաստատման գործընթացը, և «քաղաքացիներն» այսօր հայտարարեցին, որ սկսել են շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը:
«Սիթին» նաև ցանկանում է ավելացնել 3000 հոգանոց երկրպագուների փակ գոտի, նոր ակումբային խանութ, թանգարան և 400 սենյականոց հյուրանոց:
Այս ծրագրի ավարտը կտևի երեք տարի և կստեղծի 2600 աշխատատեղ: Բացի այդ, «քաղաքացիները» գրասենյակային տարածք կստեղծեն ակումբի կամ նրա գործընկերների հետ համագործակցող բիզնեսների համար։