«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը ծանր իրավիճակում է հայտնվել վնասվածքների պատճառով:
Նախօրեին Չեմպիոնների լիգայում Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ 3-1 հաշվով տարած հաղթանակը «Սիթիի» համար վատ ավարտ ունեցավ կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի վնասվածքի պատճառով: «Քաղաքայինները» դեռ պետք է գնահատեն պորտուգալացու վնասվածքի ծանրությունը:
Վնասվածքի պատճառով «Սիթին» արդեն զրկվել է Քևին Դե Բրույնեի, Ջոն Սթոնսի, Մատեո Կովաչիչի և Ջեկ Գրիլիշի ծառայություններից, ինչը Գվարդիոլայի համար անհանգստացնող է թվում:
«Մեր կարևոր խաղացողներից 5-ը վնասվածքներ են ստացել, երկար ժամանակ դժվար կլինի գլուխ հանել առանց նրա, բայց ի՞նչ կարող ես անել»:
«Մենք չենք կարող ունենալ 35 խաղացող, քանի որ դա քաոս է ստեղծում ակումբների համար և առաջացնում է սնանկություն»:
«Ցավոք, Քևինը և Ջոնը երկար ժամանակ չեն խաղա: Կովան կարող է շուտով վերադառնալ: Ջեկին ևս մեկ շաբաթ կամ 10 օր է անհրաժեշտ»:
«Մենք դժվարության մեջ ենք, բայց ես չեմ պատրաստվում ասել. «Օ՜, մենք շատ վնասվածքներ ունենք»: Դա այն է, ինչ կա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: