Հոբելյարի՝ Խուլիան Ալվարեսի, դուբլը թույլ տվեց «Մանչեսթեր Սիթիին» հերթական հաղթանակը տանել «Բերնլիի» նկատմամբ։
Անգլիայի գավաթում «Տոտտենհեմի» նկատմամբ 1-0 հաշվով տարած հաղթանակից հետո «Սիթիի» մեկնարկային կազմում 6 փոփոխություն տեղի ունեցավ: Իր շանսը ստացավ Քևին Դե Բրույնեն, իսկ Էրլինգ Հոլանդը հանդիպման սկզբին պահեստայինների նստարանին էր:
Սանդեր Բերգեն վերադարձավ «բորդոագույնների» կիսապաշտպանություն՝ փոխարինելով Ջոշ Քալենին։ Դավիդ Դատրո Ֆոֆանան խաղը սկսեց պահեստայինների նստարանին։
«Մանչեսթեր Սիթի» 3 – 1 «Բերնլի»
Գոլեր՝ Ալվարես (2), Ռոդրի – Ալ-Դախիլ
Դեղին՝ Էդերսոն, Դոկու – Էկդալ, Ռոբերտս