«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի մասնակցելու ձմեռային տրանսֆերային պատուհանին: Ակումբի ղեկավարությունը որոշել է Մանչինիին գումար չտրամադրել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:
«Սիթիի» միակ խոշոր գնումը լինելու` «Մալագայի» 20-ամյա ֆուտբոլիստ Իսկոն, որի համար ակումբը կվճարի ավելի քան 17.5 մլն ֆունտ: Սակայն այդ գումարի մի մասը Մանչինին պետք է ստանա` որոշ խաղացողների վաճառելով:
Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, «քաղաքայինների» ղեկավարությունը կորցրել է վստահությունը Մանչինիի նկատմամբ: Թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, իսկ Պրեմիեր Լիգայում հետ են մնում առաջատար «Յունայթեդից» արդեն 7 միավորով:
Ակումբի ղեկավարությունն ու հենց խաղացողները դժգոհ են Մանչինիի տակտիկական նորամուծություններից: Իտալացի մասնագետի ապագան կախված է այն բանից, թե ինչպես թիմը կավարտի ընթացիկ մրցաշրջանը: