«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Հոլանդը «Սիթիին» միացավ Դորտմունդի «Բորուսիայից» անցյալ ամառային պատուհանի ժամանակ՝ 51 միլիոն ֆունտ ստեռլինգով: Դրանից հետո Էրլինգը 40 խաղում խփել է 47 գոլ։
Մամուլը ավելի վաղ հայտնել էր, որ «Սիթին» հանել է 150 միլիոն ֆունտ ստերլինգ գնման կետը Հոլանդի պայմանագրից: The Athletic-ը պնդում է, որ դա ինքնաբերաբար է տեղի ունեցել՝ շնորհիվ գլխավոր մարզիչ Խոսեպի, որը երկարաձգել է իր պայամանագիրը Էթիհադի ակումբի հետ:
Այսպիսով, պաշտպանելով Հոլանդին այլ ակումբների, ներառյալ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունից, այժմ «Սիթին» ցանկանում է պարգևատրել 22 ամյա նորվեգացուն հիանալի մրցաշրջանի համար:
Ինքը՝ Հոլանդը, չափազանց երջանիկ է «Սիթիում», ուստի սպասվում է, որ բանակցային գործընթացը հարթ կընթանա: