Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Նյուքասլ Յունայթեդին»։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեցին հյուրերը և հաշվի առնելով նրանց ցուցադրած հավասար պայքարը, կարելի էր ենթադրել, որ Սթիվ Մաքլարենի թիմը միավոր կվաստակի այս խաղից։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասից սկսած Ագուերո – Դե Բրյույնե զույգը քարուքանդ արեց «կաչաղակների» պաշտպանությունը՝ 6 անգամ գրավելով նրանց դարպասը։ «Սիթիից» այսօր հերոսացավ հատկապես արգենտինացի հարձակվողը, ով դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ 5-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ խաղում 5 անգամ գրավել մրցակցի դարպասը։
Այս հաղթանակից հետո «քաղաքայինները»՝ վաստակած 18 միավորով բարձրացան 1-ին հորիզոնական։
«Մանչեսթեր Սիթի» 6-1 «Նյուքասլ Յունայթեդ»
Գոլեր․ Միտրովիչ՝ 18ր, Ագուերո՝ 42ր, 49ր, 50ր, 60ր, 62ր, Դե Բրյույնե՝ 53ր։