«Լիվերպուլը» «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի տեղափոխության համար գործնականում համաձայնության է եկել:
Ինչպես հայտնում է BBC-ն, «կարմիրները» Սիմոնի համար 8 մլն ֆունտ են առաջարկել, իսկ «Սանդերլենդն» իր դարպասապահին գնահատում է 10 մլն ֆունտ, սակայն սպասվում է, որ մոտակա օրերին ակումբները կհամաձայնեցնեն գումարը:
«Կատուները» Մինյոլեին 2010թ-ին «Սենտ-Տրույդենից» ձեռք բերեցին ընդամենը 2 մլն ֆունտով: Այդ պահից Սիմոնը մասնակցել է 101 հանդիպման:
Պարզ է, որ «Լիվերպուլն» այդքան գումար չի ծախսի, որպեսզի Մինյոլեն հայտնվի պահեստայինների նստարանին:
Սա խոսում է այն մասին, որ ամռանը «կարմիրները» կբաժանվեն շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձ ստացող Խոսե Ռեյնայից, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»:
Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում 24-ամյա Մինյոլեն «Սանդերլենդի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, որից 11-ում՝ դարպասը պահել անառիկ: