«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի ձեռքբերման մասին: «Կարմիրների» համար գործարքն արժեցել է 11 մլն ֆունտ:
Բելգիայի հավաքականի 25-ամյա դարպասապահը բուժզննում է անցել Մելվուդում գտնվող մարզաբազայում և երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: Մինյոլեն Եվրոպայի ամենահեռանկարային երիտասարդ դարպասապահներից է:
«Սանդերլենդում» անցկացրած 3 տարում Մինյոլեն մասնակցել է 90 խաղի: Բելգիայի ազգային հավաքականում Սիմոնը խաղացել է 13 անգամ:
-Ես գոհ եմ, որ մենք կարողացանք ձեռք բերել Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահներից մեկին,- հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Ավելացնենք, որ նոր մրցաշրջանում Մինյոլեն հիմնական կազմում տեղ գտնելու համար կպայքարի Խոսե Ռեյնայի հետ: