Լուիս Սուարեսի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» բանակցությունների առաջին փուլն արդյունավետ է ստացվել:
Չորեքշաբթի օրը «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրը Լոնդոնում հանդիպեց «Բարսելոնայի» ղեկավարության հետ և քննարկեց 27-ամյա ուրուգվայցու տրանսֆերը, ում ՖԻՖԱ-ն արգելել է մինչև հոկտեմբերի վերջ ֆուտբոլ խաղալ:
BBC-ն բանակցությունների առաջին օրը արդյունավետ է որակել, չնայած որ «Լիվերպուլը» շարունակում է Սուարեսի համար պահանջել պայմանագրով նախատեսված 80 մլն ֆունտ գումարը:
-Բանակցություններն արդյունավետ ստացվեցին: Երկու կողմերի սպասելիքներն էլ տարբեր են: Բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ պայմանավորվածություն չկա,- ասել է «Լիվերպուլի» ղեկավարությունից թերթի աղբյուրը:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է Սուարեսի համար վճարել 60 մլն ֆունտ և գործարքին մաս դարձնել իր ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը: Իսկ ահա The Guardian պարբերականը գործարքը համարել է «ավարտին մոտ»: