«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել «Զենիթի» պաշտպան Նիկոլաս Լոմբերտսից, քանի որ վերջինիս վնասվածք էր հասցրել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ (3:1):
Խաղից հետո ուրուգվայցի հարձակվողը գնացել է «Զենիթի» հանդերձարան և անձամբ ներողություն խնդրել Լոմբերտսից: Նա նաև շնորհավորել է ամբողջ թիմին հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Советский спорт-ը: