«Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ փորձում է լինել ուսուցիչ «կարմիրների» նորեկ Դարվին Նունիեսին:
Իր անգլիական կարիերայի ոչ համոզիչ մեկնարկից հետո Նունիեսը, ով անցյալ ամառ 85 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվեց «Բենֆիկայից»:
Այժմ Նունիեսն ու Սուարեսը պատրաստվում են սկսել իրենց ելույթները Ուրուգվայի հավաքականի կազմում Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում, և Լուիսն օգտագործում է այս ժամանակը իր երիտասարդ գործընկերոջը օգնելու համար:
«Ես գիտեի, որ Նունեսը կխաղա «Լիվերպուլում» այնպես, ինչպես հիմա է խաղում: Նա ցնցված է, և ես վստահ եմ, որ նա դեռ շատ գոլեր և տիտղոսներ կունենա այնտեղ: Ես պարբերաբար խոսում եմ նրա հետ: Ես ուզում եմ օգնել նրան: Ես ուզում եմ, որ նա սովորի իմ սխալների վրա»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։