Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
«Լիբերթիում» կայացած խաղում հյուրերը հաղթեցին 1-2 հաշվով։ Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց Հարի Քեյնը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին պատասխան գնդակը խփեց դաշտի տերերի լավագույն ռմբարկու Վիլֆրիդ Բոնին, իսկ «հյուրերի» հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 24 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնականը։
Գոլեր. Քեյն՝ 4ր, Բոնի՝ 48ր, Էրիկսեն՝ 89ր: