Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Լիբերթիում» հյուրընկալվել էր տեղի «Սուոնսի Սիթիին»։
Լավագույն քառյակի համար պայքարող «քաղաքայինները» չկարողացան կոտրել «կարապների» դիմադրությունը։ Գրանցվեց ոչ ոքի արդյունք։ Կելեչի Իհեանաչոյի գոլին առաջին խաղակեսի վերջին րոպեին պատասխանեց Անդրե Այուն։
Այս հանդիպումից հետո «Սիթին» գործնականում պահպանեց 4-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Իհեանաչո՝ 5ր, Այու՝ 45ր։