Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալվեց «Սուոնսի Սիթիին»:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը, իսկ 21-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկեց հաշիվը՝ 0:2:
Երկորդ խաղակեսում դաշտի տերեը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ թիմի իսպանացի ռմբարկու Միչուն՝ 1:2:
Լոնդոնցիները 1:2 հաշվով կարևոր հաղթանակ տարան և վերադարձան 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Վերտոնգեն՝ 7ր, Բեյլ՝ 21ր, Միչու՝ 71ր